ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.02.2015 12:25
Կեսգիշերն անց՝ Արտաշիսյան փողոցում
Փետրվարի 13-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Արտաշիսյան փողոցի թիվ 44/5 շենքի մոտից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Կարեն Փ.-ին և 1955 թ. ծնված Գուրգեն Պ.-ին:
Խուզարկությամբ Գուրգեն Պ.-ի գրպանից հայտնաբերվել է կաթուցիչ՝ «սփայս» տեսակի թմրամիջոցի նմանվող շագանակագույն զանգվածով, իսկ Կարեն Փ.-ի «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից՝ պոլիէթիլենային տոպրակ՝ համանման զանգվածով:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: