ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.11.2019 11:50
Կենտրոնի ոստիկանները հայտնաբերեցին բնակարանից գողություն արած կնոջը․ նա ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
 
Նոյեմբերի 17-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ցերեկը հարմարեցված բանալիով բացել են Թումանյան փողոցի բնակարաններից մեկի դուռը, գողացել չհրկիզվող պահարան, որի մեջ կային ոսկյա զարդեր և գումար: 
Բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Բաշինջաղյան փողոցի 36-ամյա մի բնակչուհի: 
Նոյեմբերի 18-ի առավոտյան բնակարանային գողություն կատարելու կասկածանքով նա բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, և խոստովանեց կատարածը:
Հարուցվել է քրեական գործ:
Կասկածյալը ձերբակալված է: 
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

 
   
		





















































