ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.09.2019 15:42
Կենտրոնի քրեական հետախույզները ծանր հանցագործության կատարման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ 55-ամյա մի տղամարդու։ Վերջինս ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, խափանման միջոցը՝ կալանք։