ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.05.2019 13:34
Կենտրոնական բաժնի ոստիկանների բացահայտումը

Մայիսի 20-ին ոստիկանություն էր զանգահարել 23-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը ժամը 23.30-ին սրճարանի նկուղի նախասրահից անհայտ անձը գողացել է իր բջջային հեռախոսը:
Կինը, սակայն, հրաժարվել էր հաղորդում տալ մեկնած ոստիկաններին:
Կենտրոնականի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի 50-ամյա մի բնակիչ, որը բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: