ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.09.2019 18:34
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գողության դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Վերին Շենգավիթում հայտնաբերեցին ու գողություններ կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդու։ Ոստիկանությունում պարզվեց, որ բերման ենթարկվածը գողություն է կատարել Մաշտոցի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկից, երկու անգամ գողություն է արել դարձյալ Մաշտոցի պողոտայում գտնվող մեկ այլ խնութից ու դեղատնից, ինչպես և Կողբացու փողոցում հեծանիվ է գողացել։ Տուժողները ոստիկանություն չէին դիմել, սակայն հանցագործությունները բացահայտվելուց հետո նրանք հայտնաբերվել են ու հաղորդում տվել։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։