ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.09.2019 18:54
Կենտրոնականի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին խանութից արված գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 20-ին` ժամը 10-ն անց 30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող խանութ-սրահներից մեկի մենեջերը հայտնեց, որ հագուստի խանութը թալանել են: Ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել լուսադեմին։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը կոտրել ու խանութից գողացել են հագուստ և այլ պարագաներ: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Գ. Նժդեհի փողոցի 16-ամյա մի բնակիչ, որը նույն օրը, ժամը 23-ին, Ամիրյան փողոցում հայտնաբերվել ու տեղափոխվել է բաժին:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են։