ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.06.2019 16:52
Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը
Հունիսի 17-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 29-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա մայիս ամսին խանութից գողացել է ջինսե տաբատ՝ պատճառելով 10 հազար դրամի վնաս:
Պարզվել է նաև, որ մարտ-հունիս ամիսներին Երևանի տարբեր խանութներից նա կատարել է գողություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և մյուս տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: