ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.06.2019 13:10
Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը
Հունիսի 8-ին, ժամը 10.15-ին, ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ մայրաքաղաքի Վ. Սարգսյան փողոցի մի տնից գիշերը հեծանիվ են գողացել:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նույն օրը ժամը 12.50-ին Մաշտոցի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ղ. Փարպեցու փողոցի 21-ամյա մի բնակչի: Երտասարդը տվել է խոստովանական բացատրություն: Պարզվել է, որ բացի այս, նա հունիսի 6-ի առավոտյան Սայաթ-Նովայի պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկից գողացել է էլեկտրական ինքնագնաց:
Պարզվել է նաև, որ հունիսի 4-ին, ժամը 03.00-ին, մի ձեռնարկությանը պատկանող, Վ. Սարգսյան փողոցում տեղադրված սառնարանի փականը կոտրելով` նա գողացել է 150 շիշ զովացուցիչ ըմպելիք:
Առաջին երկու դեպքով գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: