ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.05.2013 17:26
Կեղծ 100 դոլարանոցով գառ գնողը հայտնաբերվել է
Մայիսի 11-ին, ժամը 10.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  է զանգահարել մի կին և հայտնել, որ իրենից գառ են գնել, վճարել կեղծ 100 դոլար և մի  տաքսի  ավտոմեքենայով հեռացել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, Իսակովի պողոտայի թիվ 22 հասցեում, անհայտ անձը ոստիկանություն դիմած կնոջից  գնել է մեկ գառ` վճարելով կեղծ 100 ԱՄՆ դոլար:
Մայիսի 14-ին, ժամը 18.00-ին,  ոստիկանության ծառայողները, դրամանենգություն կատարելու կասկածանքով, Երևանի Վաղարշյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել  1971 թ. ծնված Գեորգի Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գեորգի Բ.-ն  ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:

  
		




















































