ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.06.2019 16:44
Ոստիկանները հայտնաբերել են կեղծ փողեր
Հունիսի 17-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, համագործակցելով Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, օպերատիվ տվյալներն իրացնելով, կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու կասկածանքով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից բերման են ենթարկել 42-ամյա մի տղամարդու, որի մոտից հայտնաբերվել է հինգ հազար դրամ անվանական արժեքով, նույն սերիա-համարի ինը հատ կեղծ թղթադրամ:
Պարզվել է, որ դրանք պատրաստել և իրացրել է ոմն Բաբո:
Հետագա միջոցառումներին ներգրավվել են նաև ոստիկանության Արաբկիրի ու Արմավիրի բաժինների ծառայողները, և հաջողվել է պարզել Բաբոյի ինքնությունը: Նույն օրը, ժամը 23-ին, 34-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի իր տնից:
Հարուցվել է քրեական գործ:
Երկուսն էլ ձերբակալվել են:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: