ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.10.2018 12:29
Գողություն կատարելու մեջ կասկածվողը նաև հետախուզվում էր

Հոկտեմբերի 12-ին անհայտ անձը գողացել էր ոստիկանություն դիմած քաղաքացու՝ Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեի դիմաց, ճամփեզրի բետոնաքարին դրված «Այֆոն 6» բջջային հեռախոսը և դրամապանակը, որի մեջ եղել է բանկային քարտեր, փաստաթղթեր և 15.000 դրամ:
Հոկտեմբերի 17-ին փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հոկտեմբերի 19-ին ժամը 13.00-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով, Եղ.Թադևոսյան փողոցի 15/1 շենքի բնակարաններից մեկից բերման ենթարկվեց 21-ամյա Նորայր Ս.-ն։
Պարզվել է նաև, որ Նորայր Ս.-ն այս տարվա հուլիսի 12-ից գտնվում է հետախուզման մեջ այլ մեղադրանքվ։
Նորայր Ս.-ն ձերբակալվել է: