ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.05.2019 13:21
Կասկածյալին ոստիկանները բերման ենթարկեցին Աթոյան փողոցից
Մայիսի 25-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Աթոյան փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Մասիս քաղաքի 26-ամյա մի բնակչի, որը տվել է խոստովանական բացատրություն, որ մայիսի 8-ին, ժամը 15.00-ին, օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի մի տնից գողացել է 120.000 դրամ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: