ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.07.2019 16:25
Կասկածյալը հայտնաբերվեց Արմավիր քաղաքի երկաթգծի կայարանում
«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման երկրորդ փուլի շրջանակներում, ոստիկանության Բաղրամյանի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս, հուլիսի 16-ին, ժամը 21.00-ին, Արմավիր քաղաքի երկաթգծի կայարանից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման է ենթարկվել Դալարիկ գյուղի 30-ամյա մի բնակիչ: Նրա անձնական խուզարկությամբ՝ տաբատի գրպաններից հայտնաբերվել են ծխախոտի տուփի փայլաթիթեղի մեջ փաթաթված 7.72 գ և թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված 1.61 գ քաշերով կանաչ գույն և սուր հոտ ունեցող կիսաչոր կանեփանման զանգվածներ:
Ըստ տղամարդու հայտարարության՝ հայտնաբերվածը կանեփի զանգվածներ են, ինքն է աճեցրել, քաղել և չորացրել իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Նախապատրաստվում են նյութեր: