ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.11.2018 15:47
Կապանում կատարված գողությունը բացահայտվեց
Հոկտեմբերի 30-ին, ժամը 06.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 39-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ տունը թալանել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 30-ին, ժամը 03.00-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում, իրեն հյուրընկալված՝ Հովո ներկայացած անձը նշված բնակարանի հյուրասենյակից գողացել է մոտ 200.000 դրամ արժողությամբ «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս, տարբեր տեսակի հագուստեղեն, տիկնիկ՝ 71.000 դրամ արժողությամբ, իսկ սեղանի վրա դրված դրամապանակից 20.000 դրամ՝ պատճառելով մոտ 300.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հովոն 1989 թ. ծնված Օնիկ Պ.-ն է, որը հոկտեմբերի 31-ին, ժամը 01.00-ին, բերման է ենթարկվել բաժին և նույն օրը ժամը 02.20-ին ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: