ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.07.2019 17:24
Կենտրոնականի ոստիկանները կանխեցին հափշտակված իրերի վաճառքը
Հուլիսի 27-ին, ժամը 09.50-ին, ոստիկանություն է զանգահարել 26-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել է, որ հուլիսի 24-ին Հանրապետության հրապարակում իր տեսախցիկը և օբյեկտիվը վարձակալությամբ տվել է Արաբկիրի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու, որը յուրացրել է իրեն վստահված գույքը և հիմա համացանցով այն վաճառում է:
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ տղամարդը բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Տեսախցիկը և օբյեկտիվը վերցվել են:
Նախապատրաստվում են նյութեր: