ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.11.2019 13:44
Ոստիկանության ծառայողները գողություններ են կանխել
Նոյեմբերի 24-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել 17, 18 և 23-ամյա երեք երիտասարդի:
Նրանց տեղափոխող տաքսու վարորդն իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահից ներկայացրել է նշված անձանց թողած 2 երկաթյա լինգ և 1 դիմակ:
Երիտասարդները տվել են խոստովանական բացատրություններ, որ ցանկացել են գողություն արել Արաբկիր վարչական շրջանի խանութներից, ինչը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Կատարվում է քննություն: