ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.12.2012 13:23
Կանխամտածված սնանկության մեղադրանքով
Դեկտեմբերի 27-ին, ժամը  21.50-ին, ոստիկանության  Կենտրոնականի բաժնի  ծառայողները  Ազատության պողոտայում գտնվող մի ռեստորանային համալիրից   բերման են ենթարկել 1963 թ. ծնված  Գագիկ Գ.-ին, որը  դեկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 193 հոդվածի` կանխամտածված սնանկության մեղադրանքով:
Գագիկ Գ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

 
   
		





















































