ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.11.2017 12:18
Կամավոր հանձնել է հանգուցյալ եղբոր զինամթերքը
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 22-ին, ժամը 16.30-ին, 1972 թ. ծնված Վահե Հ.-ն կամավոր հանձնել է 5.45x39 մմ տրամաչափի` 15, 7.62x39 մմ տրամաչափի` 30 և 7.62x54 մմ տրամաչափի 3 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, «ՈւԶՌԳՄ» տիպի 1 պայթուցիչ, 17x14 մմ չափերի 8 պայթուցիչ, «ՍՄ 47-85» գրառմամբ, 272x26 մմ չափերի լուսարձակիչ 1 փամփուշտ, «ՈւԴՊ-1-3» տիպի 1 պայթուցիչ, «84» գրառմամբ 75x25 մմ չափերի 1 փամփուշտ և հայտնել, որ նշվածներն ինքը գտել է իրենց տանը կից մարագում մաքրման աշխատանքներ կատարելիս. դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը, ով, ըստ իր ենթադրության, բերել է 1991-1994թթ. ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: