ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.06.2018 10:23
Կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրացանը

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում բնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամովին հանձնման ուղղությամբ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 14-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Արտակ Հ.-ն և կամովին հանձնել «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտարարել, որ այն գտել է նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իրենց առանձնատանը կից անասնագոմի տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս. այն պատկանել է հանգուցյալ պապին: