ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.01.2019 10:29
Կամավոր ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 14-ին, ժամը 13.00-ին, կամավոր ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 51-ամյա Արմեն Վ.-ն, որը 2018թ. սեպտեմբերի 18-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 38-262 հոդվածի (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցակցությունը) 1-ին մասի և 132 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) մեղադրանքով:
***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 14-ին, ժամը 07.30-ին, կամավոր ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 54-ամյա Վիրաբ Հ.-ն, որը 2009 թ. մայիսի 22-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 205 հոդվածի (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 14-ին, ժամը 16.30-ին, կամավոր ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել՝ 54-ամյա Դավիթ Բ.-ն, որը ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Կուրսկի շրջանի ՆԳԳՎ-ի կողմից 2017թ. սեպտեմբերի 21-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: