ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.02.2018 13:46
Կամավոր հանձնել է զոհված հոր զինամթերքը

Ոստիկանության Թալինի բաժնի բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 12-ին, ժամը 14.40-ին, բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Արմեն Բ.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 1 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի փամփշտատուփ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 92 փամփուշտ և հայտնել, որ նշվածը գտել է փետրվարի 12-ին, ժամը 13.00-ի սահմաններում, իր հայրական տանը կից օժանդակ շինությունը քանդելիս, և դրանք պատկանել են Արցախյան ազատամարտում զոհված հորը: