ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.04.2014 15:50
Կալանավոր կնոջից տուժածների ցանկն ավելանում է
Ոստիկանության Իջևանի բաժնի և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկության ծառայողները պարզել են, որ 1982 թ. ծնված Էդիտա Ն.-ն, որը ներկայումս պատիժը կրում է նշված ՔԿՀ-ում, 2014 թ. ապրիլի սկզբներին ներկայանալով որպես «Կարմիր Խաչի» գրասենյակի անդամ, օգնություն ցուցաբերելու պատրվակով, խաբեությամբ, 1984 թ. ծնված Լուսինե Գ.-ից պահանջել և ստացել է 40.000 դրամ գումար:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ նա համանման եղանակով 1988 թ. ծնված Արմենուհի Ղ.-ից պահանջել և ստացել է 86.000 դրամ գումար, 1973 թ. ծնված Շարմաղ Փ.-ից` 100.000 դրամ, 1953 թ. ծնված Նինա Փ.-ից` 95.000 դրամ, 1971 թ. ծնված Լեյլի Փ.-ից` 75.000 դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդիտա Ն.-ի հանցավոր գործողություններից տուժած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: