ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.10.2014 17:42
Ոստիկանները պարզեցին՝ ոչ թե վայր էր ընկել, այլ ծեծի էին ենթարկել
Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «դեմքի քերծվածքներ, խմածություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Գոռ Գ.-ն: Նա հայտնել էր, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Հոկտեմբերի 21-ին պարզվել է, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում, վիճաբանության ժամանակ, Գոռ Գ.-ին ծեծի է ենթարկել 1985 թ. ծնված Արամ Մ.-ն:
Գոռ Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն: