ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.10.2018 11:48
Ծեծի մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց Ջրվեժից

Ոստիկանության Գառնիի բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս հոկտեմբերի 29-ին, ժամը 12.45-ին, Ջրվեժ գյուղի 16-րդ փողոցից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Էդուարդ Հ.-ն, որը հոկտեմբերի 25-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծը) մեղադրանքով: