ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.11.2018 16:03
Ծեծի մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց ոստիկանություն

Նոյեմբերի 19-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Բագրատունյաց փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Էդգար Մ.-ին, որը 2018թ. հոկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով: