ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.01.2019 14:36
Հետախուզվում էր ծեծի մեղադրանքով

Հունվարի 10-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Ապարանի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղից հայտնաբերվել և ոստիկանության Ապարանի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Էդգար Մ.-ն, որը ոստիկանության Մասիսի բաժնի կողմից 2018 թ. դեկտեմբերի 17-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: