ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.02.2013 11:03
Ծեծի ենթարկողները հայտնաբերվել են
Փետրվարի 25-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Տիգրան Ա.-ն:
Նա հաղորդում է տվել, որ փետրվարի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, փողոցում երկու անհայտ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն և պատճառել վնասվածքը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Տիգրան Ա.-ին ծեծի են ենթարկել 1992 թ. ծնված Կարեն Մ.-ն և 1990 թ. ծնված Տիգրան Մ.-ն, որոնք նույն օրը, ժամը 19.30-ին, բերման են ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: