ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.03.2019 14:17
Ծառը հատած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն
Մարտի 22-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից գրություն է ստացվել, որ անհայտ անձի կողմից Յան Ռայնիսի փողոցի 13 շենքի բակում հայտնաբերվել է 46 սմ տրամագծով թթենու կոճղ:
Վնասը՝ 465.000 դրամ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ծառահատումը կատարել է Կարեն Ա.-ն, որը մարտի 23-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: