ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.12.2017 14:00
Ոստիկանության ստորաբաժանումներն անցան արտակարգ ռեժիմի ծառայության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեկտեմբերի 30-ին ոստիկանության ստորաբաժանումներն ուժեղացված ծառայությունից անցան արտակարգ ռեժիմի ծառայության:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին մայրաքաղաքում ծառայության դուրս եկող անձնակազմերի ստուգատեսն ընդունեց ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության պետն առաջադրեց Երևանի կայազորի, ճանապարհային ոստիկանության, պետական պահպանության գլխավոր վարչության, հասարակական կարգի ապահովման վարչության և այլ ստորաբաժանումների պարեկային խմբերի խնդիրները արտակարգ ռեժիմի ծառայության ընթացքում:
Ուժեղացված ծառայության վերակարգերը տոների ողջ շրջանում ապահովելու են հասարակական կարգը մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում, ժամանցի վայրերում: Խնդիրը քաղաքացիների անվտանգության պահպանումն ու հակաիրավական միջադեպերի բացառումն է, և ոստիկանությունն ակնկալում է համաքաղաքացիների աջակցությունն այդ կարևոր գործում:
Ստուգատեսի ավարտին Վլադիմիր Գասպարյանը ստուգեց անձնակազմերի պատրաստվածությունը, հանդերձավորումը, տեխնիկական հագեցումն ու տրանսպորտային միջոցները և կոնկրետ ցուցումներ տվեց վերակարգերին:
Ոստիկանությունն անելու է ամեն ինչ` հասարակության ու քաղաքացու ապահովության համար:
Միասին պահպանենք տարեսկզբի տոնականությունը: