ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.06.2013 09:10
Ծառայողական պարտականությունները կատարել լիարժեք, նորովի և արժանապատվորեն
Հունիսի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանն ընդունեց նախօրեին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի շարքերը համալրած կրտսեր խմբի 13 ծառայողների։
Աշոտ Կարապետյանը շնորհավորեց նրանց, մաղթեց անմնացորդ ծառայել հասարակությանը, ծառայողական պարտականությունները կատարել լիարժեք, նորովի և արժանապատվորեն։
Վարչության պետի գլխավոր ցուցումն էր՝ ունենալ ազնիվ, անկաշառ և պրոֆեսիոնալ աշխատաոճ, չմոռանալ, որ առաջին հերթին իրենք մարդ են, նոր՝ ոստիկան, ծառայողական պարտականությունները կատարելիս առաջնությունը տալ հոգևոր և համամարդկային արժեքներին։