Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.05.2013 19:53
Ծառայելով օրենքին` ծառայել ժողովրդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 2-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Քննարկվեցին մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ ոստիկանության կատարած աշխատանքներն ու անելիքները:
Անդրադառնալով ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին` Հունան Պողոսյանը խորհրդակցության մասնակիցներին փոխանցեց ոստիկանության պետի պահանջը` ընտրությունների ընթացքում օպերատիվ իրավիճակի վերահսկելիության, կարգուկանոնի պահպանման պատասխանատուները կրելու են անձնական պատասխանատվություն, ոստիկանության գործունեության գլխավոր սկզբունքը լինելու է հետեւյալը` աշխատել առանց բացառության բոլոր ուղղություններով, հայտնաբերել ցանկացած իրավախախտում, քննարկման առարկա դարձնել ցանկացած ահազանգ, իսկ թյուրիմացություններն ու տարակարծությունները բացառելու նպատակով ամբողջ տեղեկատվությունը օպերատիվ կերպով հասցնել հասարակությանը: Հունան Պողոսյանն անդրադարձավ նաեւ ուղեցույցներին` նշելով, որ դրանք ինքնանպատակ չեն ստեղծվել, դրանցով պետք է առաջնորդվել պրակտիկ գործունեության ընթացքում: Անդրադառնալով իրենց օրենքից վեր դասողներին, ովքեր կփորձեն խոչընդոտել ընտրությունների բնականոն աշխատանքը, կփորձեն ստվեր գցել ընտրությունների վրա` Հունան Պողոսյանն ասաց. «Կան մարդիկ, որ երեւի թե մտածում են, որ իրենք հատուկ ուշադրության են արժանի: Երեւան քաղաքի տարածքային ստորաբաժանումների պետեր, հիմնականում ցուցումը ձեզ է վերաբերում. եթե նրանք այդպես են կարծում, ուրեմն իրենց արժանացրեք այդ հատուկ ուշադրությանը` օրենքով սահմանված կարգով, բոլոր թույլատրելի մեթոդներով: Յուրաքանչյուր ոք, ով կփորձի շրջանցել օրենքը, զբաղվել հանցավոր ինքնագործունեությամբ, կտրուկ արձագանքի պետք է արժանանա»:
Հիշեցնելով ոստիկանության պետի ցուցումը` ծառայելով օրենքին` ծառայում ենք ժողովրդին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը վստահեցրեց, որ ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելուն անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկված են: Ընտրությունների նախապատրաստական աշխատանքները ոստիկանության պետի ուշադրության, հսկողության կենտրոնում են, իսկ խնդիրը մեկն է` ամեն օր պետք է քայլ անել բարձրացնելու ոստիկանության հեղինակությունը:
Մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները ներկայացրեց ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը:
Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը` Հունան Պողոսյանը վերստին ընդգծեց ոստիկանության ապաքաղաքական, ապակուսակցական գործունեությունը, նշելով, որ ոստիկանության խնդիրը օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի իրականացումն է, եւ ոստիկանությունը վճռական է լիարժեք կատարել արդար, թափանցիկ, օրինակելի ընտրություններ ապահովելու իր պարտքը: