ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.11.2012 11:12
Ծառահատում Վահագնաձոր գյուղի հարակից անտառում
Հոկտեմբերի 31-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները,  շրջագայություն կատարելիս, Վահագնաձոր գյուղի հարակից անտառամերձ տարածքում ստուգման են ենթարկել 1992 թ. ծնված Գուրգեն Ղ.-ի «ՈւԱԶ-469»  մակնիշի ավտոմեքենան` բեռնված շուրջ  1,2 խմ փայտանյութով, որի համար Գուրգեն Ղ.-ն  համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտարարել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, փայտանյութը պատրաստել է ինքը` Վահագնաձոր գյուղի հարակից անտառում   բենզասղոցով ապօրինի հատելով 1 թխկի և 1 կաղնենու 2 ճյուղ:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Փայտանյութով բեռնված ավտոմեքենան Գուրգեն Ղ.-ի հետ միասին բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն:

 
   
		





















































