ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.11.2012 10:26
Ծառահատում «Դիլիջան» ազգային պարկից
Նոյեմբերի 1-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները   «Դիլիջան» ազգային պարկի 7-րդ պահաբաժնի «Քսնաջուր» կոչվող անտառամասում հայտնաբերել են  1987 թ. ծնված Արման Ա.-ի կողմից բենզասղոցով ապօրինի հատված 1 հատ հաճարենի և 6 հատ  բոխի:
Ապօրինի հատված ծառերը արձանագրվել և հանձնվել են  պարկի աշխատակիցներին, իսկ բենզասղոցն առգրավված է:
Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

 
   
		





















































