ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.11.2018 16:02
Ոստիկանները բացահայտեցին Սպիտակում կատարված ապօրինի ծառահատման դեպքը
Նոյեմբերի 5-ին, ժամը 12.00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Սպիտակի բաժնում անտառխախտման արձանագրություն է ստացվել, համաձայն որի՝ հոկտեմբերի 22-ին Սպիտակի անտառպետության թիվ 7 պահաբաժնի թիվ 4 քառակուսու թիվ 30 անտառամասում (Սարահարթ համայնքի վարչական տարածք) հայտնաբերվել են անհայտ անձի կողմից հատված 16 հատ տարբեր տրամագծի ցցաչոր սոճենի ծառերի կոճղեր:
Նոյեմբերի 6-ին նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված ծառերից 8-ը սեպտեմբերի կեսերից մինչև սեպտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում ձեռքի սղոցով հատել և փայտանյութն իր տան բակ է տեղափոխել 1983 թ. ծնված Կարեն Հ.-ն, իսկ մյուս 8-ը՝ հոկտեմբերի կեսերին նույն եղանակով հատել և իր տան բակ է տեղափոխել վերջինիս համագյուղացի 1991 թ. ծնված Սասուն Գ.-ն, ովքեր տվել են խոստովանական բացատրություններ:
Հատված ծառերից պատրաստված փայտանյութը վերցվել է, նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: