ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.10.2014 19:20
Խուզարկություն տանը և օժանդակ շինություններում
Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Վաղարշապատի բաժնի և Վաղարշապատի քննչական բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1976 թ. ծնված Արմեն Ա.-ի տանը և օժանդակ շինություններում, որտեղից հայտնաբերել և առգրավել է հրթիռանետ ատրճանակ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 2 սվին դանակ` պատյաններով, 2,35 մ երկարությամբ դետոնացիոն քուղ, ինքնաձիգի 10 պահունակ, ատրճանակի կաշվե պատյան, փայտե մահակ, ինքնաձիգի խզակոթ, որսորդական հրացանի դատարկ պարկուճ, ինքնաձիգի մաքրման 2 պիտույք, որսորդական հրացանի փամփուշտ լիցքավորելու համար նախատեսված սարք, մանր կոտորակ և տարբեր տրամաչափի 952 փամփուշտ:
Մինչև խուզարկություն կատարելը Արմեն Ա.-ն կամավոր ներկայացրել է նաև «ԻԺ-38» տիպի մեկփողանի ողորկափող հրացան:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն: