ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.06.2019 17:26
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվածը խոստովանական բացատրություն է տվել
Հունիսի 4-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները Վիլնյուսի փողոցից բերման են ենթարկել 49-ամյա տղամարդու, որը խոստովանական բացատրություն է տվել, որ մայիսին Դ.Անհաղթի փողոցում գտնվող խանութից գողացել է խարտոցներ, ինչպես նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կատարել է այլ գողություններ:
Ոստիկանության ծառայողները պարզել են նաև, որ մայիսին նա տարբեր օրերի Լեփսիուսի փողոցում գտնվող շինանյութի խանութից գողացել է ծորակ, դռան փական, մետաղահատիչի սկավառակ և համահարթեցման սկավառակ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: