ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.10.2015 10:04
Խուզարկություն բնակարանում: Եղբոր խոստովանությունը
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ օրերս խուզարկություն են կատարել 1988 թ. ծնված Արթուր Կ.-ի բնակարանում: Վերջինիս եղբոր` 1983 թ. ծնված Դավիթ Կ.-ի կողմից ներկայացվել է 5 մլ-անոց ներարկիչ` բաց շագանակագույն լուծույթով: Դավիթ Կ.-ն հայտնել է, որ այն «կոդեին» տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն, պատրաստել և մի մասն օգտագործել է, իսկ մյուս մասը մնացել էր ներարկիչի մեջ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Դավիթ Կ.-ն բերման է ենթարկվել և ներկայացվել հարցաքննության:
Կատարվում է քննություն: