ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.12.2017 12:07
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 27-ին, ժամը 3.50-ին, կամավոր բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Վահան Կ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով: