ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.07.2019 11:36
Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Կոնդի փողոցում
![Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Կոնդի փողոցում Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Կոնդի փողոցում](/resources/police/img/news/big/1564040242,3487.jpeg)
Հուլիսի 24-ին, ժամը 17.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Կոնդի փողոցից բերման են ենթարկել 57-ամյա Վիլիկ Շ.-ին, որը հուլիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: