ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.10.2019 14:47
Խարդախության մեղադրանքով հետախուզվող ՌԴ քաղաքացին հայտնաբերվեց Երևանում

Հոկտեմբերի 12-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության ՔՀԳՎ և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից Երևանի Արգիշտի փողոցից ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ 28-ամյա քաղաքացի Ալեքսանդր Չ.-ն, որը 2015թ. դեկտեմբերի 18-ից ՌԴ Կոմի Հանրապետության ՆԳՆ ՔՀՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով: