ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.06.2019 12:53
Խարդախության համար հետախուզվողը ներկայացավ Արարատի բաժին

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետխույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 11-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել 30-ամյա Դավիթ Ք.-ն, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: