ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.08.2019 11:32
Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Աճառյան փողոցում

«Կանեփ-կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 7-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Աճառյան փողոցից բերման է ենթարկվել 35-ամյա Գեղամ Հ.-ն, որը հուլիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: