ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.11.2017 13:09
Մահվան ելքով վրաերթ Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում

Նոյեմբերի 16-ին, ժամը 15.30-ին, «Սկանյա» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1937 թ. ծնված Հենրիկ Խաչատրյանին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 19.40-ին, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: