ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.06.2019 16:06
Խանութի վաճառասեղանից կատարված գողությունը բացահայտվեց
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 3-ին, ժամը 11.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, Արցախի պողոտայի 32 շենքից բերման են ենթարկել 50-ամյա տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն, որ մայիսին Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում գտնվող խանութում վաճառողուհու անուշադրությունից օգտվելով, սեղանի վրայից գողացել է գումար:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: