ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.09.2019 16:00
Խանութից սպասք գողացողը կին էր
Սեպտեմբերի 20-ին, ժամը 14-ին, Գյումրիի Արագածի փողոցում գտնվող տնտեսական խանութի մենեջերը հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 15-ին վաճառատնից գողացել են 38 հազար դրամ ընդհանուր արժողության դանակներ, գդալներ և պատառաքաղներ:
Ոստիկանության Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը, կատարել է Մյասնիկյան փողոցի 46-ամյա մի բնակչուհի:
Գողոնը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր: