ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.05.2017 11:16
Գողություն կատարողները հայտնաբերվեցին
Ապրիլի 30-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1986 թ. ծնված Մարինե Ն.-ն և հայտնել, որ ժամը 18.45-ին Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեի մոտ նկատել է, որ թիվ 26 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է իր վարորդական իրավունքի վկայականը, 99.000 դրամ և բանկային քարտ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ՝ նշված գողությունը կատարելու կասկածանքով ժամը 19.45-ին Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտից բերման են ենթարկվել 1987 թ. ծնված Արման Դ.-ն և 1978 թ. ծնված Կամո Խ.-ն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ Կամո Խ.-ն խոստովանական բացատրություն է տվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: