ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.04.2017 11:33
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Ապրիլի 19-ին, ժամը 17.20-ին, 24-ամյա երիտասարդը հայտնել է, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մոտ թիվ 41 երթուղու ավտոբուսի սրահում ընթացքի ժամանակ դեմքով հարվածել է ապակուն և մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 19-ին, ժամը 19.20-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 7/3 հասցեի դիմաց բախվել է «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով ապրիլի 20-ին, ժամը 19.30-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 20-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի ձախ կեսի քերծվածքներ, ձախ ակնակապճի հեմոտոմա, պարանոցային ողերի իպերտենիզոն տրավմա, աջ դաստակի սալջարդ, ճաճանչոսկրի փակ կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է ապրիլի 19-ին, ժամը 22-ի սահմաններում, իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցում երթևեկելի գոտուց դուրս գալու և կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 20-ին, ժամը 18-ի սահմաններում, «Աուդի Ա3» մակնիշի ավտոմեքենան Մրգաշեն-Քանաքեռավան ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է բետոնե սյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 20-ին, ժամը 20.05-ի սահմաններում, «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Մուշ թաղամասի թիվ 42 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել մոտ 50-60 տարեկան անձը չպարզված տղամարդու, որին շտապօգնության խումբը տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: