ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.06.2017 11:04
Գրպանահատության դեմ պայքարը շարունակվում է
Հունիսի 13-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 97 տան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին: Նա խոստովանել է, որ թիվ 39 երթուղայինում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, բանկի պլաստիկ քարտ և այցեքարտեր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1979 թ. ծնված Վարդանուշ Հ.-ն է, որը տվել է հաղորդում:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է հետաքննություն: