ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.06.2019 17:14
Լողավազանի տարածքից կատարված գողությունը բացահայտվեց
Հունիսի 9-ին, ժամը 21.37-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամը 19.00-ին անհայտ անձը Իտալական փողոցում գործող հյուրանոցի տարածքում գտնվող լողավազանի տարածքից գողացել են 51-ամյա տղամարդու պայուսակը, որի մեջ եղել են բանալիներ, վկայական, վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր, «Այֆոն XS մաքս» բջջային հեռախոս, գումար և բանկային քարտ:
Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը կատարել է 45-ամյա մի տղամարդ, որը հունիսի 10-ին, ժամը 18.20-ին, բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: