ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.03.2016 18:06
Հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մարտի 14-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն:
Ողջունելով հյուրին՝ ոստիկանության պետը ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքները և այդ շրջանակում կարևորեց երկու երկրների իրավապահ կառույցների ավանդական կապերը՝ նշելով, որ փոխգործակցության ծրագրերն իրագործվում են ողջ ծավալով:
Դեսպան Նովակովսկին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և բարձր գնահատելով գոծընկերության մակարդակը, համոզմունք հայտնեց, որ համատեղ աշխատանքը կշարունակվի ու կխորանա նաև երկու երկրների ավանդական գործակցության ընդլայնման շնորհիվ:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց երկու երկրների ոստիկանական կառույցների հարաբերությունների խորացումը հատկապես փորձի փոխանակման և իրավապահ գործունեության կատարելագործման ուղղությամբ և հավաստեց այդ ուղղությամբ ծրագրերի իրականացման՝ Հայաստանի ոստիկանության պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: